Ժողովուրդ ջան, իհարկե, քառյակի առաջարկած 12-կետանի ծրագրին մի հարյուր կետ էլ ես կավելացնեի ու հասկանալի է, որ մարդիկ կուզենային ավելի կտրուկ ծրագրային կետեր, քանի որ երկրի վիճակը օրհասական է, սակայն այս աշխարհում ամեն ինչ չէ, որ մարդու ուզելով են ուրիշները անում, իսկ եթե մի բան մարդ շատ է ցանկանում, նա պետք անի ինքը՝ իր համախոհների հետ միասին, այլ ոչ թե ուրիշներից պահանջի ու, ինչպես ֆուտբոլի գիտակ Արմեն Խաչատրյանն է ասում, մարդիկ հինգը մետր չեն կարողանում վազել, բայց ֆուտբոլիստներին հայհոյում են վատ խաղի համար...
Ու նաև բացի ամեն ինչից, պետք է ցանկացած ծրագիր կամ պահանջ ոչ թե ցանկությունների արտահայտման թուղթ լինի, այլ այդ պահի դրությամբ իրական ուժերի դասավորվածությունը հաշվարկած փաստաթուղթ, այլապես բոլորս էլ ցանկանում ենք, որ Արևմտյան Հայաստանը դառնա Հայաստանի մաս, սակայն եթե այս պահին այդպիսի պահանջ դնենք, ամբողջ աշխարհը մեզ խելացնորի տեղ կդնի, ու եթե ոչ թե 12, այլ մեկ կետ էր լիներ, որի շուրջ հնարավոր էր հավաքել ընդդիմությանը, պետք է այդ շանսն էլ օգտագործվեր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/703585803014206?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել