Tert.am-ը գրում է.
Իրանը կառուցողական է համարել երկուշաբթի Իրան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով անցկացված հանդիպումը, որը նվիրված էր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ France Press գործակալությանը հղումով, որն էլ մեջբերում է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիին:
«Բանակցություններն ԱՄՆ-ի հետ անցկացվել են դրական մթնոլորտում և կառուցողական են եղել», - իրանական ԶԼՄ-ներին հայտնել է Արաքչին՝ Ժնևում հանդիպման ավարտից ժամեր անց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եռակողմ հանդիպումն ացկացվել է Ժնևի «Նախագահ Վիլսոն» հյուրանոցում և տևել է 5 ժամ: Բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի առավոտյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/10/iran-us-eu-zhnev/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



