b59a41a4ab23c2a4c0b0ac4ee791in.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և դիզայներ Ջեսիկա Սիմփսոնը պատմել է, որ ստեղծել է ԱՄՆ-ի ամենահայտնի առևտրի ցանցերից մեկը, գրում է Lady.ru-ն:

Ջեսիկա Սիմփսոնը 10 տարի առաջ թողարկել է Jessica Simpson Collection բրենդը:

Այն մասին, թե ինչպես է կառուցել իր բիզնեսը, և թե ինչով է ինքը ոգեշնչվում, Ջեսիկան պատմել է Forbes Women’s Summit: The Entrepreneurship of Everything գագաթնաժողովին, որն օրերս անցկացվել է Նյու Յորքում: Forbes-ի կողմից կազմակերպված համաժողովին հավաքվել են բիզնեսի աշխարհի ամենահեղինակավոր կանայք և քաղաքական գործիչները, այդ թվում՝ Թորի Բերչը, Օփրա Ուինֆրին, Շերի Բլերը, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը և այլք:

Սիմփսոնի բրենդը մանրածախ առևտրի շուկայում տարեկան 1 միլիարդ դոլարի շահույթ է ունենում:

Forbes-ի հաշվարկների համաձայն՝ մայրիկ դառնալուց հետո Սիմփսոնի եկամուտներն ավելացել են: Սակայն միլիարդատերերի ցուցակի մեջ նա դեռ երկար ժամանակ չի հայտնվի:

Սիմփսոնը, սակայն, չի տխրում և շարունակում է նորանոր հավաքածուներ ստեղծել: «Իմ բիզնեսը իմ անձի հիմքն է»,-հայտարարել է Սիմփսոնը Forbes Woman գագաթնաժողովին: Սիմփսոնը ձգտում է, որպեսզի իր հավաքածուները ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել