1658990_20140609164453-(1)1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել կրթական չափորոշիչների կառավարական գերատեսչությանը (Ofsted) անհետաձգելի ստուգումներ անցկացնել Մառախլապատ Ալբիոնի իսլամական ուսումնական հաստատություններում:

Դա պետք է պատասխան լինի վերջերս հայտնված այն տեղեկությանը, թե երկրում կան արմատական մուսուլմանական խմբեր, որոնք կոչվում են «Տրոյական ձի», հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք որ «Տրոյական ձի» պլանը կայանում է նրանում, որ Բիրմինհեմի մի շարք դպրոցներում հոգաբարձուների խորհուրդները փորձել էին ուսուցումը դարձնել իսլամական ավանդույթներին համապատասխան:

Դա հայտնի դարձավ հանրությանը, որի ներկայացուցիչները վրդովված էին, որ իսլամիստները ցանկանում են իրենց կարգերը հաստատել ոչ միայն մասնավոր, այլև պետական դպրոցներում:

Բիրմինհեմի 6 դպրոցում կատարվել էր հետաքննություն, որը ցույց էր տվել լուրջ խախտումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել