Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն Ազգային ժողովում այսօր հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ կապված կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ՝ նշելով, որ արտաքին պարտքի ավելացման հարցը զգայունություն է առաջացնում ցանկացած պատգամավորի ու քաղաքացու մոտ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Նա մասնավորապես հետաքրքրվեց. «Առաջին հարցը վերաբերում է ֆինանսական աղբյուրներին։ Ձեր ներկայացված փաստաթղթում Հայաստանը Ասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հայտնի հիմնադրամից 150 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել: Որքա՞ն է իրատեսական սպասել մինչև այս ամսվա վերջ այդ վարկային համաձայնագրի հաստատումը ստանալու համար: Արդյո՞ք ճապոնական կառավարության և ճապոնական ներդրումային հիմնադրամի հետ բանակցություններ վարվել են այս ներդրումային ծրագրին նրանց մասնակցության վերաբերյալ, նրանք հետաքրքրվա՞ծ են նման պրոյեկտում մասնակցություն ունենալու հարցում»:

Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ ծրագրի շրջանակում բոլոր դոնոր կազմակերպությունների հետ քննարկվում է հնարավոր միջոցների ներգրավման հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել