Emedia.am-ը գրում է.

Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերի միջամտության կարիքը չկա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս նկատվող լարվածությունը, չկա արդյոք ՀԱՊԿ զորքերի միջամտության կարիքը: «ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը մենք չունենք: Մենք ինքներս կարողանում ենք շատ լավ ապահովել մեր պաշտպանությունը»,-ասել է ԱԺ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել