Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում այսօր՝ մտքերի փոխանակման ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Եվրասիական տնտեսական միավորման ստեղծման նպատակով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչած մտահոգություններին։

«1996թ-ին խնդիրը շատ պարզ էր, երբ ես գնացի Շվեյցարիայում հանդիպելու, երբ մեզ ընդհանրապես ուզում էին գործընթացից դուրս հանել, մենք հարց տվեցինք` լավ, Ղարաբաղի հարցը քաղաքականապես աշխարհն ասել էր, որ դեռ պարզ չէ, բայց տնտեսապես ի՞նչ եք ուզում։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին` կփոխես ռազմաճակատի գիծը, որպեսզի Ղարաբաղն առևտուր անի աշխարհի հետ, Ադրբեջանը պատասխանեց՝ ոչ, այսինքն՝ Ղարաբաղի տնտեսական գործունեությունն օրինական է»,- նկատեց նախկին վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել