1in.am-ը գրում է.
Արքայազան Հարրիի նախկին ընկերուհին՝ Քրեսիդա Բոնասը, կինոյում ստացել է իր առաջին դերը. նա կխաղա Կառա Դելվինի, Դեյն Դեհանի, Ջուդի Դենչի և Քրիստոֆ Վալցի հետ միասին Tulip Fever դրամայում: Ֆիլմի ռեժիսորը Ջասթին Չադվիկն է՝ գրում է Spletnik.ru-ն:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 17-րդ դարում: Գլխավոր դերակատարուհին Ալիսիա Բիկանդերն է. ամուսնացած կինը իր դիմանկարը նկարող նկարչի հետ բուռն սիրավեպ է սկսում:
Բոնասը կկատարի երիտասարդ առևտրականի կնոջ դերը:
Հիշեցնենք, որ Քրեսիդան Հարրիից բաժանվել է այս տարվա ապրիլին: Հաղորդվում է, որ 24-ամյա պարուհին ցանկանում է կենտրոնանալ կարիերայի վրա:
Sunday Times-ին տված հարցազրույցում Բոնասն ասել է. «Ես իմ ամբողջ կյանքում զբաղվել եմ երգով, պարով և դերասանական խաղով: Ստեղծագործական թիմի մաս կազմելը աշխարհի լավագույն բանն է: Ես այդ ոլորտում ինձ երջանիկ եմ զգում»:

