5114752301in.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ Ուկրաինայի բոլոր հարևանները պետք է հարգեն երկրի ընտրությունը, այդ թվում՝ նրա կապերը Եվրոպական խորհրդի հետ, իսկ ուկրաինական պետության կայունությունից օգուտ կլինի նրա բոլոր հարևաններին և նախ՝ Ռուսաստանին։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։

«Բոլոր հարևանները օգուտ կստանան Ուկրաինա կայունության վերադարձից, աճի ակտիվացումից և զարգացումից։ Նաև բոլոր դրացիները պետք է հարգեն Ուկրաինայի ինքնիշխան ընտրությունը՝ ներառյալ նրա ամուր կապերը Եվրոպական խորհրդի հետ, և նրա տարածքային ամբողջականությունը։ ԵԽ-ը Ուկրաինայի կողմից է և պատրաստ է աշխատել նրա հետ, ով կիսում է ժողովրդավարության, բարգավաճման ու կայունության նպատակները»,- ասվում է Ռոմպեյի՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության կապակցությամբ արած հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել