14390911in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է Ուկրաինայի՝ Եվրամիության հետ ասոցացման հարցում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Նա հայտնել է, որ այդ թեմայի շուրջ մանրամասն խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և «պարոն Պորոշենկոյի հետ նույնպես»:

«Մենք խոսել ենք այն մասին, որ նշմարվում է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման հայտնի համաձայնագրի ստորագրումը: Ես նախազգուշացրել եմ, որ մենք ստիպված կլինենք մեր տնտեսությունը պաշտպանող միջոցառումներ ընդունել, եթե պայմանագիրը ստորագրվի և ուժի մեջ մտնի»,- ասել է Պուտինը:

Պուտինը հայտարարել է, որ «մենք ստիպված կլինենք անցնել ոչ թե ինչ-որ պատժամիջոցների՝ ցանկանում եմ դա ընդգծել, այլ միջազգային սովորական պրակտիկայի՝ կիրառել երկրի առևտրի համար բարենպաստ ռեժիմ»,- ընդգծել է նա:

«Ուկրաինայի համար դա կլինի ծանր փորձություն»,- հավելել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այժմ գործում են զրոյական մաքսային տարիֆներ՝ ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել