Panorama.am-ը գրում է.
«The Armenian Mirror Spectator»-ը խմբագրականում տպագրել է Էդմոն Ազատյանի՝ «Եվրասիական միությունը սխալ ոտքից է սկսել» վերնարգրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Նոր սառը պատերազմի սաստկացող մթնոլորտում, գերտերությունները այսպես կոչված նոր կարգով են վերադասավորվում: Մոսկվան փորձում է իր ձևով դուրս գալ անելանելի դրությունից:
Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումը և Արևելյան Ուկրաինայում սխալ պահվածքը իր հերթին Արևմուտքի համար լավ պայմաններ ստեղծեցին՝ Ռուսաստանի դեմ տնտեսական սանկցիաներ կիրառելու հարցում արդարանալու համար: Այս սպառնալիքներին ի պատասխան, Ռուսաստանը երկու կարևոր նախագծեր ձեռք բերեց՝ Չինաստանի հետ 400 միլիարդ դոլարի հասնող գազային գործարք և Եվրասիական միությա ստեղծում:
Մոսկվան շարունակական ձևով սպառազինում է Ադրբեջանին և պնդում է, որ մտադիր է ԼՂ-ն փակուղուց խաղաղ կերպով հանել, իսկ դա արդեն անկեղծ չի հնչում: Այս գործողությունը պարզ է դարձնում, որ Մոսկվայի շահերից չի բխում լուծել խնդիրը, քանի որ նա ցանկանում է և Բաքվին և Երևանին վերահսկողության տակ պահել:
Ռուսաստանի այս մտադրությունները նվազեցնելու համար, ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում արտասովոր առաջարկ արեց ՝ ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Քարնեգի հիմնադրում արած հայտարարության միջոցով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



