Երկար ժամանակ չէի անդրադառնում Լ.Տ.-Պ.-ին՝ մտածելով, որ ամեն դեպքում առաջին նախագահն է եղել։ Բացի այդ, ամեն անգամ կարծում էի նաև, թե սա նրա վերջին քաղաքական համերգն է։ Սակայն մտքովս չէր անցնում, որ նա կշարունակի իր քաղաքական գաստրոլները բարեգործական հիմունքներով։
Ամեն բառի, ամեն մտքի մեջ կռապաշտության պակաս չկա։ Ժամանակին հենց այդ նույն կռապաշտության մեջ էին, քանի որ կռապաշտությունը հենց իրենց՝ «ընտրյալներին» էր վերապահված։
Իսկ հիմա այս ամենի բժշկական բնութագիրը. ծերունական փսիխոզ կամ մառազմ։ Այլ անուն, ցավոք, չենք կարող տալ։ Հիվանդները դառնում են կամակոր, չարակամ, էգոցենտրիկ (եսակենտրոն), փնթի։ Առաջանում է նորը յուրացնելու դժվարություն, դատողության և քննադատական մակարդակի իջեցում։ Այս ֆոնի վրա հաճախ դիտվում են հետապնդման, թալանի զառանցական մտքեր։ Նման հիվանդները մեծ մասամբ անօգնական են, նրանց դեմքն արտահայտում է ցրվածություն, տառապանք, անառիթ ծիծաղում կամ լաց են լինում։ Հիվանդն այս վիճակում կարող է երկար մնալ, ուստի խնամելը մեծ համբերություն է պահանջում։
Հիվանդությունն ակնհայտ է։ Եվ հիվանդագին նման դրսևորումներին այսուհետև այնքան էլ մեծ ուշադրություն չենք դարձնելու։
Որոշ գրասենյակներ էլ քաղաքական ռեսուրսի բացակայության պատճառով ժամանակ առ ժամանակ իրենց մասին փորձում են հիշեցնել, այնինչ բարձրացրած հարցերն իրենց կառավարման տարիներին անգամ իրագործելու ճիգ էլ չեն արել։