Նոր նայում եմ Կիևի նորընտիր քաղաքապետի աշխատասենյակի լուսանկարները ու շատ եմ ուրախանում: Այ հենց էտ աշխատասենյակում ու առանց վերենորոգելու պետք է աշխատի Կլիչկոն, որպեսզի ամեն վայրկյան իր աչքի առաջ երևա, թե ինչի շնորհիվ ինքը հասավ էտ աթոռին, թե ոնց էղավ, որ ինքը հիմա աշխատում ա այնտեղ:
Պիտի ամեն ինչ նույն ձևի մնա, որ Կլիչկոն, ամեն անգամ նայելով, հիշի էն մարդկանց անունները, ում արյան «վրայով» նա հասավ այնտեղ, պետք է էտ ամենին նայելով ինքը միշտ հիշի, թե քանի ԴԻԱԿ էղավ, միայն նրա համար, որ ինքը այսօրվա օրով կոստյումը հագին գա ու այնտեղ նստի:
Ես ավելին կասեմ` նա արժանի է նման սենյակ ունենալու....


Քանի որ արդեն պարզ էղավ, որ ստեղ ոչ թե կռիվը ազատության, խոսքի ազատության, կամ այլ վեհ ժողովրդական արժեքների համար էր, այլ ընդամենը պաշտոնի, աթոռի կռիվ է, ուղղակի մի քանի շներ ու իրենց «պապաներ» որոշել էին, որ էտ տարածքը իրանցը պիտի լինի ու դրան կհասնեն յուրաքանչյուր քանակի դիակների դեպքում ու տենց էլ էղավ:
Հ.Գ. Իսկ եթե ինչ-որ մեկը ինձ ասի, որ իրանք էդքանը արել են, որ ռուսական բադինգի տակ չմտնեն, ասեմ, որ դրա փոխարեն իրանք հիմա Օբամայի ...(էս մասը, ինչ բառ էլ դնեք կուտվի) տակ են:



