Քեմերոնի և Պուտինի հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմումներիPanorama.am-ը գրում է.

«Ուկրաինայում ներկա ստատուս քվոն, այսինքն՝ այսօր ստեղծված իրավիճակն անընդունելի է և պետք է փոխվի»,- այս մասին «Deutsche Welle»  պարբերականի փոխանցմամբ, Ֆրանսիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Աղբյուրը գրում է, որ Դևիդ Քեմերոնը առաջին արևմտյան առաջնորդն է, ով հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում սկսված ճգնաժամից հետո: Հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմումների:

Ըստ պարբերականի՝ հանդիպման ընթացքում Քեմերոնը «հստակ ուղերձ» է հղել Պուտինին՝ մասնավորապես նշելով, որ նախագահական ընտրությունների անցկացումից հետո Ուկրաինան հնարավորություն ունի դառնալ «հաջողակ, խաղաղ և կայուն երկիր»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ մտադիր է հայտարարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ մի շարք նախապայմանների մասին, այդ թվում պնդել, որ Մոսկվան ճանաչի Պյոտր Պորոշենկոյին՝ որպես Ուկրաինայի ընտրված նախագահ և դադարեցնի Ուկրաինայի արևելքում ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել