Հանգստի գնալը ամոթ բան չէ...
Երեկ լուր էր տարածվել, թե Սամվել Ալեքսանյանը Իրաքում նշանակվելու է ՀՀ դեսպան: Դե լուրն ինքնին հումորային ժանրից էր, բայց եկեք մի քիչ պատկերացնենք: Ասենք, Սամվել Ալեքսանյանը խի՞ չի կարա դեսպան լինի, եթե Ուկրաինայում բռնցքամարտիկը քաղաքապետ է դառնում: Համ էլ Բաղդադում քիփլիկ «Բաղդադ Սիթիներ» կբացվի, ու ստեղի մեր «Երևան Սիթիների» կուտակային քարտերը կկարողանանք այնտեղ էլ օգտագործել: Համ էլ թող այնտեղի լրագրողները տեսնեն, թե ոնց մարդ առանց բիզնես ունենալու կարա լիքը փող ունենա: Մի խոսքով, միմիայն պլյուսներ:
Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ մի մեծ վերլուծական էր ներկայացրել. բոլոր ձևական բառերը մի կողմ քցենք ու տակը թողենք մի քանի իմաստ, որոնցից կարևորները սրանք էին՝ «ԲՀԿ ջան, շեղվում ես բուն գծից, մի հատ ռեստարտ եղի», «12 կետերը սրտովս չեն, դրա համար վերլուծություն եմ գրել, սրա մեջից 12 կետ ընտրեք», «Սենց շարունակվեց, քառյակից Ք-ն կմնա»: Առաջին նախագահին պետք է ասեմ, որ նա կարող է գնալ հանգստի (դա ամոթ բան չէ) ու թող մնա մեր սրտերում որպես առաջին նախագահ, թե չէ սենց մի տեսակ էտ կոչումը վերանում է:
Միկոյանի թեմայի հետքերով պետք է մի հարց տամ. իսկ ի՞նչ եք պատրաստվում անել Միկոյանի անունը կրող դպրոցի հետ: Դե վահանակը սև ներկով էնվերապատեցիք, բա կարո՞ղ է դպրոցի պատին էլ, ասենք, թալեաթանմանների անունը գրեք: Միկոյանի հետ համամիտ չեք, գրեք, ասենք, Մոնթե Մելքոնյանի անունը, կամ մեր հերոսներից մեկինը, ոչ թե թուրքի անուն, պետք է մի քիչ տարբերությունը զգալ:
Սահմանին մեր տղերքը զոհվել են ու կրկին թուրքի գնդակից: Թուրքերի լկտիությունը չափ ու սահման չունի, իսկ մենք թուրքի անունը մեր փողոցներում ենք գրում, Էհ՜՜՜: Փառք ու հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր կրծքով պահեցին սահմանը ու արյունով ամրացրեցին մեր հայրենիքը: Հավերժ հիշատակ:



