Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց՝ հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։
Ինտերնետն ու ֆորումը նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն... Ամեն ինչի մասին խոսենք հերթով:
1. Ֆորումներում ընդունված է խոսել «դու»-ով, սակայն եթե խոսակիցը մի փոքր հին հայացքների տեր մարդ է և դիմում է «Դուք»-ով, ապա պետք չէ նրան «դու»-ով դիմել, նա կարող է դա ընդունել որպես վիրավորանք:
2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբերությունը:
3. Չի’ կարելի ամբողջ գրառումը կատարել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, չի կարելի չարաշահել տառերի չափսերի մեծացումը: Դա ընկալվում է որպես գոռոց իրական կյանքում: Չեմ կարծում, որ որևէ մեկիդ դուր գար, որ խոսակիցը գոռալով խոսեր հետը:
4. Անկուլտուրականություն են նաև խայտաբղետ և գունավոր գրառումները: Դրանք դժվառընթեռնելի են ու աչք ցավացնող: Դրանով դուք չեք ընդգծում ձեր յուրահատուկ լինելը: Դա մյուսների նյարդերին ազդելու լավագույն տարբերակներից է:
5. Եղեք մի փոքր ավելի համեստ: Մի խցկվեք այն թեմաների մեջ, որոնց քննարկման առարկայի վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք կամ գիտեք շատ քիչ: Որոշ մարդիկ իրենց հիմարությունները այնպիսի խելացի դեմքով են ասում, որ պարզապես ապշում ես:
6. Անկուլտուրականություն է ամեն 30 վարկյանից մինչև 2 րոպեն մեկ անիմաստ անտեղի գրառումը: Դրանով դուք ընկնում եք քննարկման մասնակիցների աչքերից: Ձեր նկատմամբ հարգանքը նվազում է: Ձեր գրառումների նկատմամբ ավելի անտարբեր են դառնում:
7. Սիրուն չեն ֆորումներում անձնական երկխոսությունները: Ոչ ոքի չի հետաքրքում, թե դուք ինչ-որ մեկից երբ ու որտեղ եք որևէ բան վերցնելու կամ ոնց եք իրար ճանաչելու: Դրա համար գոյություն ունեն կապի այլ միջոցներ:
8. Գեղեցիկ չեն մեծ մեջբերումները: Բավական է մի քանի տող մեջբերել, հասկանալու համար թե որ գրառումն է մեջբերված:
9. Մի չարաշահեք կետադրական նշանները: ՄԵԿ կետը, հարցական նշանը, բացականչական նշանը կամ այլ որևէ նշան լիովին բավարար է էմոցիաները արտահայտելու համար: Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում.
Օրինակ.
Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:
10. Առայժմ վերջին, բայց ամենակարևոր կետերից մեկը: Աշխատեք գրել ճիշտ: Աղավաղված ու սխալներով հայերենը ձեզ պատիվ չի բերի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=278208499027203&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել