«Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակել Սարգիս Բաղինյանին: Վերջինս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ եղել է Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը, սակայն նախկին վարչապետը նրան ազատել էր այդ պաշտոնից, քանի որ ԾԻԳ-ում «ատկատներ»-ի մի քանի գործերով լուրջ փաստեր էին բացահայտվել: Դրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, Բաղինյանը հեռացել էր Հայաստանից ու Երևան վերադարձել միայն Տ. Սարգսյանի հրաժարականից հետո:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հայինկասացիա»-ի մի քանի աշխատակցի դեմ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակման համար հարուցված քրեական գործով սկզբում որպես մեղադրյալ ներգրավված է եղել նաև Բաղինյանի կինը՝ Լիլիկ Հակոբյանը: 
Հիշեցնենք, որ այդ գործով հաշվապահության մի քանի աշխատակիցներ դատապարտվել են: Սակայն Բաղինյանի շնորհիվ նրա կնոջը հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Հիմա առավել ևս կհաջողվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել