Այսօր՝ հունիսի 6-ին, երկրպագուների «Առաջին հայկական ճակատ (FAF)» շարժումը նշում է ստեղծման 7-ամյակը: 2007 թվականին ճիշտ այս օրը՝ Հայաստան - Լեհաստան խաղին FAF-ն առաջին անգամ փոքրաթիվ անդամներով իր աջակցությունը ցուցաբերեց սիրելի թիմին, իսկ 7 տարի անց հարյուրավոր անդամներ ազգային հավաքականի խաղերին համախմբվում են մեկ գաղափարի շուրջ: FAF-ի գաղափարական հիմքն է հանդիսանում ազգային ոգին, մարզադաշտում պարբերաբար հնչում են ազգային երգեր, որոնք կատարում են FAF-ականները:

7 տարի շարունակ շարժումը ներկա է ազգային հավաքականի ինչպես տնային, այնպես էլ արտագնա հանդիպումներին: Տարեդարձի առթիվ կազմակերպվել է միջոցառումների շարք՝ ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում՝ այնպես էլ Գերմանիայում:

Մայնցում են գտնվում FAF-ի շուրջ 40 անդամներ, որտեղ նրանց են միացել սփյուռքի մեր հայրենակիցները: Գերմանիայի դեմ խաղից առաջ կլինի համատեղ երթ դեպի մարզադաշտ, որտեղ մեր հավաքականը երկրպագուների պակաս չի զգա: 
Կազմակերպվելու են նաև երկրպագուների համատեղ դիտումներ(ՖԱՆԶՈՆ)՝ Երևանում, Վանաձորում և Սյունիքում, որտեղ այսօր շարժման անդամները հանդիպում ունեցան երկրպագուների հետ, ովքեր միանալով FAF-ին, հնարավորություն կստանան ներկա գտվել ընտրական փուլի բոլոր հանդիպումներին: Մնում է միայն հաջողություն մաղթել մեր թիմին և սպասել հերթական փառահեղ հաղթանակին:

Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում!!!)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել