Ցանկացած մարդ՝ անկախ իր ազգությունից ունի մեկ կյանք ու կապ չունի, հայ է թե ադրբեջանցի, քրիստոնեա թե մահմեդական, եթե զուտ թվաբանական հաշվարկներ անենք, ապա Հայաստանում իշխանությունների հայտարարածով ապրում է 3 միլիոն մարդ, իսկ ադրբեջանում 9 միլիոն մարդ ու եթե սահմանի վրա ամեն շաբաթ մեկ ադրբեջանցի երիտասարդ է սպանվում և մեկ հայ երիտասարդ զոհվում, դա նշանակում է, որ ադրբեջանցիները երեք անգամ պակաս զոհ տվեցին քան մենք:
Պարզապես այս պրիմիտիվագույն հաշվարկը անում եմ, որ մեր պատկան մարմինները հասկանան, որ եթե նույնիսկ թշնամին արժանի հակահարված է ստանում, դա դեռ չի նշանակում, որ մենք հաղթած դուրս եկանք...
Սահմանային միջադեպերի հարցը պետք է լուծվի, այլապես ադրբեջանցիները երկրաչափական պրոգրեսիայով կաճեն, իսկ մենք նույն «պրոգրեսիայով»՝ կնվազենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/701317706574349?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել