Երբ որևէ քաղաքական ուժ իրեն համարում է ընդդիմություն, ենթադրելի է, որ նրա գործունեության մեջ մեծ տեղ է զգաղեցնելու քննադատական մոտեցումներ արտահայտելը, բայց երբ ամբողջ գործողություններն են սահմանափակվում միայն քննադատելով, ուրեմն նշանակում է ինչ-որ մի բան այն չէ նրա ընդդիմադիր կարգավիճակի հետ: Քննադատությունը պետք է ոչ միայն թիրախային լինի, այլ նաև գոնե երբեմն դուրս գա ընդամենը գոյություն ունեցող խնդիրների պարզ նկարագրումից ու ներառի նաև լուծումներ, նոր տարբերակներ, գոյություն ունեցողին ինչ-որ այլընտրանք: Եթե այս ամենը չի արվում, ապա ըստ էության գործ ունենք ոչ թե ուժի հետ, ով ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, այլ առավելապես ուժի հետ, ում ուղղակի «դզում է» ընդդիմադիր լինել: Փաստորեն ոչ միայն իշխանությունններն են փիսը լինում, այլ նաև ընդդիմությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/705089312903140?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել