Tert.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով նախագահի վարչակազմին:
Նազարբաևը նաև ընդգծել է Թուրքական խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև որևէ տարաձայնության բացակայությունը: «ԵՏՄ-ն բաց է այլ երկրների անդամակցության մասին: Օրինակի համար՝ Թուրքիան և այլ երկրներ կարող են ապագայում դառնալ տվյալ միության ասոցացված անդամ», - նշել է Նազարբաևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/05/nazarbaev-turkey/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



