Panorama.am-ը գրում է.
Վերջին շրջանում լրահոսում կրկին կարելի է հանդիպել անասունների շրջանում տարածված հիվանդություններով վարակների ի հայտ գալու մասին պատմող լուրերի: Այս տեսանկյունից ուշագրավ են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած երկու հայտարարությունները՝ ապրանքների ձեռքբերման նպատակաով հայտարարված մցույթի արդյունքում կնքված պայմանագրերի մասին: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ դեռևս այս տարվա սկզբին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մրցույթ է հայտարարել 15 տեսակ նյութերի ձեռքբերման վերաբերյալ, որոնցից 14-ը եղել են տարբեր տեսակի պատվաստանյութեր:
Արդյունքում, գնման պայմանագրեր են կնքվել «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի հետ, կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստանյութ, կաուստիկ սոդա, երկու տեսակ ախտահանիչ նյութեր և փորձանոթներ ձեռքբերելու վերաբերյալ: Գործարքի ընդհանուր արժեքը, ըստ հայտարարության կազմում է 460 միլիոն 240 հազար դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



