Իսկ, հարգելի՛ ավագանի քաղաքամայր Երևանի, հեչ չե՞ք մտածել Միկոյի արձանը Կուբայում դնելու մասին: Հռչակենք Երևանն ու Հավանան քույր քաղաքներ, կամ եղբայր, Միկոյանին էլ մեզնից նվեր ուղարկենք (չնայած, կարող ա ինքն իր ոտով արդեն ճամփա ա ընկել, որ էս երկու օր ա, չկա):
Պատմությունը վկայում է, որ Միկոն չնայած իր վերջին -յանին, կուբայենց համար ավելի շատ բան է արել: Ես հիմա պատկերացնում եմ, կողմ քվեարկածները որ էս համաշխարհային դերի մասին իմանան, ոնց կուրախանան (մանավանդ մի ժամանակվա մշակույթի նախարարուհին, որ մի ամսվա մեջ ահագին բան իմացավ)Բա որ համ էլ Քեննեդու հետ ա նկարվե՞լ:
Համ էլ էդ խեղճ Ուրիին Միկոյին չուզողներից հեռու կպահեք:
Եթե Կաստրոյենք էլ շատ պնդեն, մոլ մի արձան էլ մեր սեղանից ձեր սեղան, թող Հեմինգուեյի արձանն ուղարկեն: Կտանենք Կասկադի Բոտերոյի կատվի կողքին, բլագը մարդը կատու շատ էր սիրում: Համ էլ, Երևանը գրքի մայրաքաղաք էր, բան էր:
Խնդրեմ, հետո չասեք չուզողություն արեց, չասեց:
Ասել եմ, մտածեք, Ուրիին էլ հետ կանչեք, քանի շատ հեռու չի գնացել: Որ՛տև կարող ա ինքը ճամփից շեղվի, Ամերիկա գնա, (հայ ա, չէ՞, վերջիվերջո), Օբամայենք էլ մտածեն կեղտոտ նամյոկ ենք անում, ու Ոուրլիքին մի հատ էլ խոդի քցեն:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/704531.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել