Օբաման կոչ է արել միջազգային հանրությանը կանգնել Ուկրաինայի կողքինPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ և կոչ արել միջազգային հանրությանը սատար կանգնել Ուկրաինային: Տեղեկացնում է CNN-ը:

Եվրոպա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ: Հանդիպման ընթացքում Օբաման վստահեցրել է, որ հետայսու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի աջակցությունը լինելու է ավելի առարկայական: 

«Միացյալ նահանգները բացարձակապես հաստատակամ է ուկրաինացի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցում ոչ միայն առաջիկա շաբաթներին և օրերին, այլ նաև գալիք տարիների ընթացքում»,- նշել է Բարաք Օբաման: 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «խորապես տպավորված» է Ուկրաինայի նորընտիր նախագահի պատկերացումներով, թե ինչպես կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Այս համատեքստում Օբաման խոստացել է մեծացնել Ուկրաինային տրվող աջակցությունը` սկսած տնտեսական ոլորտից մինչև ռազմական օժանդակություն: Անդրադարձ է կատարվել նաև ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել