EUObserver. «Յանուկովիչը դատարանում վիճարկել է ԵՄ-ի սև ցուցակը»Panorama.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա որդիները և վերջիններիս մերձավոր շրջապատի շուրջ վեց ներկայացուցիչ դատական գործընթաց են սկսել ընդդեմ Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցների: Այս մասին տեղեկացնում է բելգիական « EUObserver» առցանց պարբերականը:

Յանուկովիչը և իր շրջապատը դատական հայցով պահանջել են ապասառեցնել իրենց հաշիվներ: Հայտ ներկայացրած վեց անձանց շարքում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը և նրա մեծահարուստ պատգամավոր եղբայր Սերգեյը, աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու նրա որդի Ալեկսեյ Ազարովը, ինչպես նաև հայտնի գործարար Սերգեյ Կուրչենկոն: 

Նշվում է նաև, որ Յանուկովիչը և որդիները լրացուցիչ երեք առանձին դատական գործեր են ներկայացրել: Ընդհանուր առմամբ բոլոր դատական հայցերը ներկայացվել են այս տարվա ապրիլի 29-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել