Ֆեյսբուքի քաղաքականապես ակտիվ պրոռուսական ու արևմտամետ հայացքներով հատվածներն իրար միս են ուտում, թե պե՞տք է, արդյոք, Ռուսաստանը զորք մտցնի Ուկրաինա, թե՝ ոչ:
Եթե ինձ հարցնեք, ապա կասեմ, որ առնվազն հիմա ոչ: Ու ես բնավ էլ արևմտամետ չեմ, Մայդանը համարում եմ հանցավոր նախաձեռնություն, որը քանդեց երկիրը, իսկ արդի ուկրաինական իշխանություններում տեսնում եմ բացառապես ֆաշիստների ու ֆաշիստ-կոլոբորոցիոնիստների:
Միևնույն ժամանակ, ուզում եմ հասկանալ, թե հանուն ինչի՞ պետք ա ռուսը գնա ու արյուն թափի հարավարևելյան Ուկրաինայի կամ դրա ժողովրդի համար, եթե այդ նույն հարավարևելյան Ուկրաինայի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ինքը չի ուզում ինչ-որ բան անել իր փրկության համար ու նստած թախտին, սպասում է ռուս զինվորի գալստին:
Ասեմ, որ հարավարևելյան Ուկրաինայում 10 միլիոնից ավել մարդ է ապրում: Եթե անգամ ենթադրենք, որ ընդամենը մեկ երրորդն է դուրս եկել ֆաշիստական խունտայի դեմ, ապա էլի ստանում ենք Հայաստանի բնակչության չափ մարդ, բայց էդ հսկայական մասսան չի կարողանում մի քանի հարյուր աշխարհազորայինից ավելի մարդ հավաքել, էլ չասեմ, որ աշխարհազորայինների կազմում քիչ չեն Ռուսաստանից եկած կամավորները:
Ուղղակի ուկրաինացիք պատմականորեն սովորել են, որ հենց իրենք ընկնում են ք*քի մեջ, ռուսը միշտ իրանց գալիս ու հանում ա այդ աննախանձելի վիճակից ու միշտ իրանք հետո էլի բռնել ու դավաճանել են: Ես, օրինակ, ռուս լինեի, դեմ կլինեի, որ հիմա գոնե մի հատ զինվոր տներ Ուկրաինա: