Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին վաղուց եմ ճանաչում: Գրեթե միշտ եղել ենք «հակադիր» բևեռներում. ես միտինգ կամ երթ անողի, ինքը՝ հասարակական պաշտպանի:
Ասածս գուցե սխալ ընկալվի, բայց ես ինձ ավելի պաշտպանված եմ զգացել, երբ «հակադիր» բևեռում նկատել եմ Օսիպյանին:
Նա ոչ միայն բարեխիղճ ոստիկան է, այլ նաև՝ կիրթ մարդ, ով նկատում է նաև դիմացինի հույզերը:
Այս օրերին մամուլը գրում է փոխոստիկանապետի ողբորորդու կատարած ինչ-որ հանցագործության մասին:
Իրավական խնդիրների մեջ չեմ խորանա, չեմ էլ պնդում այդ երիտասարդի մեղավորությունը կամ անմեղությունը: Միայն կասեմ, որ, իմ տպավորությամբ, միջադեպը արհեստականորեն է կապվում Օսիպյանի անվան հետ:
Համենայն դեպս, իմ ճանաչած Օսիպյանի կերպարին խորթ են հանցագործությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=668958899820324&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



