Նազարբաևի խոսքերից հետո հայկական քաղաքական միտքը ուշքի չի գալիս։ Առանց խորանալու ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ փոխխոսնակի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք թանկ են նստելու ԼՂՀ վրա։ Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա, իհարկե, Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնում։ Ադրբեջանական day.az-ը և zerkalo-ն ցնծության մեջ են. իբր թե հայերն ահա խոստովանում են՝ Ղարաբաղը Հայաստան չէ։ Պարոնայք, մի՞թե նախորդ գրառումից չհասկացաք, որ ԼՂՀ-ն տնտեսապես Հայաստան է։ Երբ ԱՀԿ էինք մտնում, հարցն էլ հենց այն էր, որ քանի որ ԼՂՀ քաղաքական ճակատագիրը դեռ որոշված չէր, ապա մինչ այդ (որոշվելը) Արցախը պետք է առևտուր աներ։ Ադրբեջան, ճամփեքդ բացու՞մ ես, որ ԼՂՀ-ն առևտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դո՞ւ։ Պատասխան՝ այո։ Եվ ուրեմն, Հայաստանի մաքսային օրենքներով առևտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաևին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։ Ախր ԱՀԿ մտնելիս այսպես է հաղթահարվել ԼՂՀ խնդիրը։ ԱՄՀ-ն ֆինանսավորում է ՀՀ դրամը, որն օգտագործվում է նաև ԼՂՀ-ում։ 1994թ. փետրվարին ՀՀ-ն ՀԲ-ից 24 մլն. դոլար վարկ է ստանում, երբ պատերազմը Ղարաբաղում շարունակվում էր։ Այդ ի՞նչ արտգործնախարար է նախագահի կողքին, որ այս ամենը չգիտի։ Իրականում Նազարբաևը հնարավորություն էր տվել Ալիևին հստակ պատասխանելու։ Իսկ դո՞ւք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել