Aronian-Candidates-Rd3Footsport.am-ը գրում է.

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց “Norway Chess 2014 մրցաշարը: Առաջին մրցափուլում պարտիաների մեծ մասը խաղաղ ավարտ ունեցավ: Արդյունավետ ելք  գրանցվեց միայն Ալեքսանդր Գրիշչուկ- Ֆաբիանո Կարուանա պարտիայում, որտեղ առավելության հասավ իտալացի գրոսմայստերը: Ոչ-ոքի ավարտվեցին  Մագնուս Կառլսեն –  Անիշ Գիրի, Պետեր Սվիդլեր- Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին-  Վեսելին Թոփալով, Լևոն Արոնյան- Սիմեն Ագդեստեյն մրցախաղերը: Առավել անսպասելի էր, թերևս, Արոնյանի մասնակցությամբ պարտիայի վերջնական արդյունքը, եթե նկատի ունենանք, որ համաշխարհային դասակարգման ցուցակի 2-րդ համարը խաղում էր այս մրցաշարում ամենացածր վարկանիշն ունեցող մասնակցի հետ: Սակայն ոչ միայն այս պատճառով խաղաղ արդյունքը հայ շախմատիստի օգտին չի կարելի գրանցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել