Ամեն դեպքում լսելով այս բոլոր տարաբնույթ կարծիքները, մեկնաբանություններն ու կանխատեսումները կապված ՀՀ-ի Եվրասիական Տնտեսական Միություն (ԵՏՄ) մուտ գործել-չգործելու, ԼՂՀ-ով կամ առանց ԼՂՀ-ի անդամակցության խնդրի հետ կարելի է հստակ առանձնացնել երկու իրար հակասող հանգամանքներ.
1. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` անկախ Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն լինելու հանգամանքից, փաստացի մեկ միասնական տնտեսական, ռազմավարական, մշակութային ու հոգևոր-ազգային միասնություն են, ուստի ՀՀ-ի` ցանկացած քաղաքական, ռազմաստրատեգիական ու տնտեսական միության անդամակցելու դեպքում ուղղակի անհնար է (տեսականորեն ու գաղափարական ընկալմամբ) ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև որևէ տնտեսական միասնություն խաթարող ու տարանջատող սուբյեկտ(ներ)ի (մաքսակետ կամ ինչ-որ այլ այդպիսի բան) տեղադրումը, որը ինքնին հակասում է մեր ժողովրդի միասնականության գաղափարին ու մնացած հոգևոր-ազգային ընկալումներին:
2. Մյուս կողմից` ԵՏՄ-ն տնտեսական միություն լինելուց բացի, քաղաքական միություն է (ավելին, այն ավելի շատ հետապնդում է քաղաքական նպատաներ` ի հակադրություն Եվրոպական Միության, և ԵՏՄ-ի, ապա ՄՄ-ի ստեղծումով փորձ է արվում ստեղծել Եվրամիությանը հակադիր բևեռ), և դրան ցանկացած պետության անդամակցումը նախ և առաջ կախված է քաղաքական հանգամանքներից, ու Լեռնային Ղարաբաղը` թեպետ լինելով անկախ, բայց միջազգայնորեն չճանաչված պետություն, չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, առավել ևս ՀՀ-ի հետ որպես մեկ միասնություն, քանզի ԼՂՀ-ն առանձին պետություն է, ու մեր Սահմանադրությունն ու պետությունը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես ՀՀ-ի բաղկացուցիչ մաս:
Ուստի կարելի է ենթադրել, որ այդուհանդերձ անկախ ամեն ինչից ՀՀ-ն կանդամակցի ԵՏՄ-ին` արդի աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով`առանց ԼՂՀ-ի, բայց հաշվի առնելով այս հանգամանքերը անդամակցությունը կկատարվի որոշակի դրույթների ամրագրման դեպքում` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի տնտեսական միասնությունը չխախտելու համար:Ու ինչպես նշեցին Ռուսաստանի ուն Բելոռուսի նախագահները`չկա ՀՀ-ի անդամակցության խոչնդոտող որևէ հանգամանք, ուստի մեծ հավանականությամբ հենց այսպես էլ կլինի: Իսկ ԵՏՄ-ի խորհրդի` Աստանայում տեղի ունեցած ընդլայնված կազմով նիստում Ղազախաստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մանևրային քայլ` ինչ-որ բանի համար ժամանակ շահելու կամ նմանատիպ ինչ-որ այլ նպատակով:

Հ.Գ. Ոնց ասում են`չկա չարիք առանց բարիքի: Ամեն ինչի ճանապարհն էլ փշոտ է լինում:Վերջը երևի լավ կլինի:Հուսանք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել