Footsport.am-ը գրում է.
Բաքվում հունիսի 13-ից 15-ը կայանալիք գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Բելառուսի հավաքականը հրաժարվել է իր համարը ներկայացնել հայազգիաշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության հնչյունների ուղեկցությամբ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Լեպրասկայան` Մինսկում կայացած մամուլի ասուլիսում: Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմն անընդունելի է համարել, որ իր երկրում հնչի հայ կոմպոզիտորի երաժշտությունը: Իրինա Լեպրասկայայի խոսքերով, հավաքականը կես տարի հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարերի» երաժշտության ներքո, սակայն ավելի այժմ ստիպված է ընտրել այլ երաժշտություն: Ինչ խոսք, դժվար էր կարճ ժամանակում համապատասխան երաժշտություն գտնել, որը մոտ կլինի Խաչատրյանի երաժշտությանը, եթե իհարկե, ընդհանրապես հնարավոր է ինչ-որ կերպ փոխարինել խաչատրյանական երաժշտությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ