Հայեր, ձեր հոգուն մեռնեմ, թողեք Պուտինին ու նրա ցավը, թողեք արտաքին քաղաքականությունը: Մտածեք մեր, մեր երկրի ու մեր ցավի մասին: Մեր իշխանությունը սանձազերծել է մի, կարելի է ասել, հայատյաց ներքին քաղաքականություն, իսկ մենք դրա համար Պուտինին ենք մեղադրում: Հարգելիներս, Պուտինը երբեք սրանց չի ասել. «Գնացեք ու թալանեք ձեր ժողովրդին»... չի ասել, որ երկրի վարչական տուգանքների 70 տոկոսը պետք է ս-ն իր գրպանը դնի, չի ասել, թե երկրի հանքային հանածոների պաշարները ամբողջությամբ օգտագործեք ձեր շահերին, ու ես ձեր ժողովրդի մերը, չի ասել, թե տնտեսության բոլոր բնագավառները խլեք ու սովի մատնեք ձեր ժողովրդին: Պուտինը Հայաստանից ամենաշատը պահանջում կամ ակնկալում է, որ արտաքին քաղաքականության մեջ լինեն իր կողմնակիցը, և թույլ չտան, որ Արևմուտքը ներթափանցի մեր երկիր: Շատերն են հիշում ԽՍՀՄ-ը: Եթե նույնիսկ այդ խայտառակ ժամանակներում ավելի լավ ղեկավարի ու առաջնորդի շնորհիվ մեր հանրապետությունը ապրում էր ավելի լավ, քան շատ մյուսներ, ապա մի՞թե հիմա չի կարելի լինել Ռուսաստանի դաշնակիցը, և ապրել մարդավայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել