Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը»
Նորից նայեցի էդ անմոռուկ տեսահոլովակը:
Ուրեմն, էդ խոտի 5 թերթիկը խորհրդանշում են աշխարհի հինգ մայրցամաքները, ուր հայերը ցրվեցին Եղեռնից հետո, ինչպես նաև, ուր շատ հայեր դեռ մեծ հաճույքով շարունակում են ցրվել:
Ոչ մի խոսք Հայաստանի մասին: Ո՛չ Արևմտյան, ոչ էլ, շատ տարօրինակ կերպով, Արևելյան Հայաստանի մասին: Ուրեմն, ստացվում է, որ հայերի հայրենիքը՝ կորուսյալ ու ներկայիս, տեղ չունի՞ եկող տարվա էդ ձեր պատկերացրած փիար բոմբի գաղափարախոսությունում:
Փոխարենը կա «հայ հոգևորականների կողմից հաճախ օգտագործվող» մանուշակագույնը...
Այսինքն, 5 մայրցամաքներում ցրված հայեր, անհայրենիք, անհայաստան հայեր ու միավորող եկեղեցի... Ինչ-որ ծանոթ գաղափար է... Տիգրան Սարգսյան, «Պետության վախճանը» ռեֆերատ... Իզուր չէր փաստորեն էդ մարդն էդքան բրդում իր գաղափարները, ոմանց կրեատիվ խելքներին լրիվ պառկեցին ու տեղավորվեցին դրանք...
Անցնենք առաջ:
Իսկ Մասիսն ինչի՞ չկա ձեր "տոնախմբությունների" խորհրդանիշների մեջ: Հաաա, դուք մոդեռն եք, կարծրատիպերից հոգնած ու դրանք ջարդո՞ղ: Բայց ինչ-որ մի աղոտ նմանություն եմ զգում մի 6 տարվա հնության դեպքերի հետ կապված: Մասիս, Մասիսի պատկերը վերացնելը, ֆուտբոլի հավաքական, Գյուլ, պաշտոնական հրավերք ...
Աաաա, ուրեմն, կարելի է ենթադրել, որ թուրք նախագահ կգա եկող տարի... Ու դոշին կխփի էդ ձեր հորինած, անսեռ ու անամոթաբար չեզոք անմոռուկը: Ինչպիսի քաղաքական պատշաճություն:
Անսեռ, չեզոք, անգաղափար, տեղով գենդեռ:
Դուք գոնե մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ եք անում:
Ու ու՞ր եք դուք գնում էսպես անգաղափար, անհայրենիք ու տկլոր: