apple_tim_cook1in.am-ը գրում է.

Apple-ի սարքերից օգտվողների թիվն անցած տարի ավելացել է 130 միլիոնով: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը՝ բացելով ծրագրային մշակողների 25-րդ ամենամյա WWDC համաժողովը: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:

Նա հավելել է, որ 2013-ին ընկերությանը հաջողվել է վաճառել ավելի քան 800 մլն բջջային սարք:

Ամերիկյան կորպորացիան ներկայացրել է երկու օպերացիոն համակարգեր՝ OS X և iOS: Առանձին գովազդի է արժանացել Spotlight-ը՝ OS X-ում որոնման գլոբալ համակարգը, որը որոնում կկատարի ողջ համակարգում և իսկապես կդառնա նոր ՕՀ-ի գլխավոր առավելություններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել