Դեժավյու...

Լուգանսկում կրկին թեժ է: Մարդկանց խնդրում են, որ վերջիններս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դուրս գան բնակարաններից: Մարդիկ, որոնք ժամանակին խաղաղ ապրում էին կողք-կողքի, այժմ սթրեսների մեջ են ապրում: Նոր մայդանի վտանգ կա, իսկ մարդիկ ասում են, լավ է, թող մարդիկ ինքնորոշվեն, բայց ես առաջարկում եմ ինքնորոշվեն բառը փոխարինել ինքնասպանվեն-ով, որովհետև այս ինքնորոշումը շաաատ մարդկային կյանքեր խլեց, նոր Մայդանը բացառություն չի լինելու:

Քառյակի մասին հիշում են, խոսում են, բայց կարծես թե քառյակն է ինքն իր մասին մոռացել: Երեկ մարդիկ հավաքվեցին մի հատ 12-կետանոց ծրագիր ներկայացրեցին ու ասեցին, որ աշունը հանրահավաք կանենք: Հարցին ուրիշ կողմից նայենք: Քառյակը ալարում է այլևս հանդիպումներ ունենալ. 12-կետանոց ծրագիր ներկայացրեցին, որ մարդիկ քննարկելու բան ունենան, ու իրենց չմոռանան, իսկ իրանք մինչև աշուն մի տեղ «կձգվեն» հանգստանալու: Աշնանն էլ Աստված մեծ է մի դուռ կբացի, մի բան կանեն:

Դեժավյու բառը գիտեք չէ՞: Հավանաբար այդ բառի բացատրությունն էլ կիմանաք: Էս մեկ ամիս ու մի քիչ ավել է ազգս Միկոյանի արձանի թեմայով դեժավյուի մեջ է: Նոր ասելու բան չկա, արդեն հինն են կրկնում, պատմությունը սիրում է կրկնվել, բայց ոչ այսպես արագ՝ մեկ օրում մի քանի անգամ, դա արդեն հայկական աբսուրդի ժանրից է: Չմոռանաք այսօր էլ քննարկել այդ թեման. բա կարո՞ղ է ինձ՝ առանց ՖԲ-ն երեկի թեմայի թողնեք:

Սուդանում մահապատժի դատապարտված կինը ազատ է արձակվելու: Նրան մեղադրում էին քրիստոնեությունը ընդունելու և քրիստոնյաի հետ ամուսնանալու համար: Շնորհակալ եմ Սուդանի իշխանություններին, որ իրավիճակը ճիշտ են գնահատել ու ճիշտ որոշում են կայացրել:

Աստված պահապան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել