Գիտե՞ք՝ որն է մեր հաղթանակի գաղտնիքը: Մենք զինվոր սիրող ազգ ենք: Այսօրվա տեսածս էլ ավելի ամպապնդեց այս իմ կարծիքը: Տաքասիստը, ով մի 40-45 տարեկան տղամարդ էր, երեք զինվոր տղերքի հետ «կռիվ» էր անում: Տղերքին զոռով իջացրեց մեքենայից, չէր թողնում, որ վճարեն: Ասում էր՝ հիմա, որ ես սենց հանգիստ, երաժշտություն լսելով մեքենա եմ քշում ու փող աշխատում, էդ ձեր կյանքի գնովա: Ես իրիկունը ո՞նց գլուխս բարձին դնեմ, եթե հիմա քեզանով փող աշխատեմ: Տղերքը շատ հուզված էին, բայց վերջը վճարեցին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



