Tert.am-ը գրում է.

Քառյակը 12 կետից բաղկացած հայատարարություն է ընդունել, որը կներկայացնի իշխանությանը. այս մասին քառյակի 4 ժամ տևած փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ մանրամասները կհայտնեն առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսով։ «Առայժմ կարող ենք հայտարարել, որ 12 կետերը ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված քաղաքական փաստաթուղթ է»,-նշեց նա։

Հարցին, թե արտաքին քաղաքական պահանջներ կա՞ն, պատգամավորը նշեց, որ ոչ։ «Հիմնականում պահանջները վերաբերում են ներքաղաքականին խնդիրներին»,-ասաց նա և նշեց, թե առանձին դրույթներ կան, որոնք կառավարությանն են վերաբերում, առանձին կետեր էլ կան, որ ընդհանրապես վերաբերում են իշխանությանը։

Դիտարկմանը, որ եթե չկան արտաքին պահանջներ՝ կարելի՞ է ենթադրել, որ գոհ է քառյակը արտաքին քաղաքականությունից, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե չի կարծում, որ նման ենթադրություններ կարելի է անել։ «Որովհետև առանձին–առանձին չորս խմբակցություններն իրենց գնահատականը տվել են, ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել այդ հարցին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել