Բրյուսելում մեկնարկել է ԵԺԿ Քաղաքական համաժողովը: 
Քննարկման հիմնական թեման Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքներն են: Աներկբա է, որ ԵԺԿ-ն հաղթանակ տանելով այդ ընտրություններին, գալիք հինգ տարիների ընթացքում պահպանելու եվրոպական քաղաքական առաջատարի դերը: Թեպետ ակնհայտ է նաև, որ նոր խորհրդարանն ավելի բազմազան է լինելու՝ հատկապես հաշվի առնելով ծայրահեղ աջերի և ձախերի մեծացած ներկայությունը:

Լինելով ԵԺԿ անդամ` Հանրապետականը շարունակելու է այս ամենամեծ եվրոպական քաղաքական ընտանիքում առաջ տանել մեր երկրի շահերը, միաժամանակ սովորելով և վերլուծելով քաղաքական կուսակցությունների գործունեության ժամանակակից առանձնահատկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել