ԱԳՆ-ում հերթական անգամ, հերթական անտաղանդ թթվի քարին՝ Կարեն Նազարյանին, նշանակել են փոխնախարարի պաշտոնում, ու հիմա էդ թթվի քարս աջուձախ հիմար-հիմար հայտարարություններ ա անում:
Ուրեմն, էս խելոքը ԱԺ-ում հայտարարել ա, որ թեև Հայաստանը դեմ էր քվեարկել Ղրիմի անջատման փաստի շուրջ ՌԴ-ի դեմ ընդունված բանաձևին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն ընդունում է Ղրիմի անջատումը...
Դե հատկանշականն էն ա, որ էս խելքի արդը նաև աչքի էր ընկել մեկ այլ զավեշտով, երբ մի քանի րոպեի տարբերությամբ Արցախի հարցը անվանում է տեխնիկական, հետո էլ հայտարարում է, թե դա տեխնիկական հարց չէ...
Ուրեմն, էս խելոքին հրատապ պետք ա բացատրել, որ եթե իրան թվում ա, որ ինքը ահավոր շուստրի ա ու դիվանագիտական հնարքներին տիրապետում ա, ապա ինքը չարաչար սխալվում ա, ու եթե պետք ա նման հիմար ակնարկներով խնդիրներ ստեղծի (օրինակ՝ Ղրիմի մասով հայտարարությունը կարող է մի այլ կարգի դուր չգալ Ռուսաստանին), ապա ավելի լավ է ընդհանրապես ելույթներ չունենա, այլ սուսուփուս բավարարվի պոնչո Էդոյի կանտորում թուղթ սևացնելով ու մեկումեջ ֆուրշետների ու գործուղումների մեկնելով:
Ինչի՞ են ուրագները հայտնվում ԱԳՆ-ում...