1 Քերի Ֆիշեր

«Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII» կինոնկարի իր դերի համար Քերի Ֆիշերը 18 կգ նիհարել է: Նրա մայրն ասել է, որ իր դուստրը, ով 1977 թ.-ի «Աստղային պատերազմներ» կինոնկարում մարմնավորել է արքայադուստր Լեյային, շատ ոգևորված է, որ կրկին հանդես է գալու այդ դերում 2015 թ.-ին թողարկվելիք կինոնկարում: Ռեյնոլդսն ասել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ իր դուստրը դիետա է պահում: Ինչպես երևում է լուսանկարներից, դիետան բավականին արդյունավետ է:
2 Շարլիզ Թերոն

2003 թ.-ին թողարկված «Հրեշը» կինոնկարի համար Շարլիզ Թերոնը ավելի քան 10 կգ գիրացել էր: Նա այդ կինոնկարում ատամների պրոթեզ էր կրում: Ինչ խոսք, դիմահարդարները նույնպես մի լավ չարչարվել էին Շարլիզին սերիական մարդասպանի վերածելու համար: Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ նա լավագույն դերասանուհի ճանաչվեց:
3 Մերիլ Սթրիփ

2011 թ.-ին թողարկված «Երկաթյա լեդի» կինոնկարում Մերիլ Սթրիփը մարմնավորում էր Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին: Նա իր այս դերի համար Օսկարի արժանացավ: Առանց մրցանակի չմնացին նաև նրա դիմահարդարները:
4 Էլիզաբեթ Բենքս
Էլիզաբեթ Բենքսը «Քաղցած խաղեր» կինոնկարում կտրուկ կերպարանափոխված է: Անմիջապես նկատելի է, որ նրա հետ հմուտ դիմահարդներ են աշխատել:
5 Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդմանը 2002 թ.-ի «Ժամերը» կինոնկարում խաղացել է Վիրջինիա Վուլֆի դերը: Իր այդ դերակատարման համար նա Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն դերասանուհու տիտղոսին: Դիմահարդարները ջանք ու եռանդ չէին խնայել, սակայն Նիկոլի կերպարանափոխությունն ամբողջական դարձավ արհեստական քթի շնորհիվ:
6 Ռունի Մարա
2011 թ.-ի «Վիշապի դաջվածքով աղջիկը» կինոնկարում Ռունի Մարան ստանձնեց Լիզբեթ Սալանդերի դերը: Նա ստիպված էր կտրուկ կերպարանափոխության գնալ հանուն այդ դերի: Նրա մազերը կտրեցին և կապտավուն ներկեցին, փիրսինգ արեցին նրա քթի, շրթունքի, հոնքի ու պտուկի վրա: Դերասանուհիները հանուն իրենց աշխատանքի ինչի ասես որ պատրաստ չեն:
7 Մարիոն Քոտիար
Մարիոն Քոտիարը 2007 թ.-ին նկարահանվեց «Կյանքը վարդագույն երանգով» կինոնկարում: Նա խաղում էր Էդիթ Պիաֆի դերը: Այս դերակատարման համար նա արժանացավ մի շարք կինոքննադատների գովեստի խոսքերին, ինչպես նաև տարբեր մրցանակների: Քոտիարի կերպարանափոխությունը բավականին տքնաջան աշխատանք էր պահանջում: Նրա դիմահարդարները 5 ժամ էին ծախսում նրա դիմահարդարման աշխատանքների վրա:
8 Ջուլիանա Մուր2012 թ.-ին «Խաղը փոխվել է կինոնկարում» Ջուլիանա Մուրը խաղում էր Սարա Փալինի դերը: Երբ նրան շնորհվեց Էմմի մրցանակը, նա չմոռացավ շնորհակալություն հայտնել իր դիմահարդարների ու վարսահարդարների թիմին:
Կարդացեք նաև հոլիվուդյան դերասանների կերպարանափոխությունների մասին հոդվածը:



