1  Բրեդլի Քուպեր

Բրեդլի Քուպերը ինչ զոհաբերության ասես, չի գնում հանուն իր մասնագիտության: Նա անգամ համաձայնել է փոխել իր իմիջը: Ասում են, որ Քուպերը գնացել է այս իմիջային փոփոխությանը՝ հանուն «Ամերիկացի դիպուկահարը» կինոնկարի, որը, ըստ նախնական տեղեկությունների, թողարկվելու է 2015 թ.-ին: Այդ կինոնկարում Բրեդլի Քուպերը խաղալու է Քրիս Քայլի դերը:  

Ահա Քուպերի մեկ այլ փոխակերպում: Քուպերը հեշտությամբ վերածվեց գանգրահեր տղամարդու՝ Դևիդ Օուեն Ռասսելի «Ամերիկյան քաշքշուկ» կինոնկարում նկարահանվելու համար:

 2  Փոլ Ռադ

Այն ժամանակից ի վեր, ինչ Փոլ Ռադին «Մրջյուն-մարդը» կինոնկարում սուպերհերոսի դեր է հատկացվել, նա ավելի թիկնեղ է դարձել: Ապրիլի 11-ին երկրպագուները նրան տեսել են ծովափին: Այդ ժամանակ նա զգալիորեն ավելի ամրակազմ էր, քան նախկինում:

 3  Մարկ Ուոլբերգ

Մարկ Ուոլբերգն ասել է, որ ցանկանում է հնարավորինս շատ նիհարել «Խաղամոլը» կինոնկարում խաղամոլ պրոֆեսորի դերը ստանձնելու համար: Ասում են, որ նա արդեն 27.5 կգ նիհարել է: 

 4  Ջարեդ Լետո  

Ջարեդ Լետոն ասել է, որ մոտ 18 կգ նիհարել է «Գնորդների դալասյան ակումբը» կինոնկարում ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսսեքսուալ կնոջ կերպարը կերտելու համար:

Թվում է, թե Լետոն հանուն իր աշխատանքի պատրաստ է ցանկացած կերպարանափոխության: Նա արդեն բոլորին ապացուցել է, որ կարող է ոչ միայն զգալիորեն նիհարել, այլև զգալիորեն գիրանալ: Լետոն 27 կգ գիրացավ՝ «Գլուխ 27» կինոնկարում Մարկ Դևիդ Չապմենի կերպարը մարմնավորելու համար:

 5  Ջեյք Գիլլենհոլ

Ջեյք Գիլլենհոլը «Գիշերային օձը» կինոնկարում ստանձնած դերի համար նիհարել է մոտ 10 կգ:

 6  Մեթյու Մակքոնահի

Մեթյու Մակքոնահին 40 կգ նիհարել է «Գնորդների դալասյան ակումբը» կինոնկարում ՁԻԱՀ-ով հիվանդ տղամարդու դերը խաղալու համար:   

 7  Ջեյսոն Սիգելը

Ջեյսոն Սիգելը ջանք ու եռանդ չի խնայել նիհարելու համար: 33-ամյա այս դերասանն ասել է, որ իրեն հաջողվել է նիհարել առողջ ապրելակերպի շնորհիվ: Նրան պետք էր նիհարել «Սեքս տեսագրություն» կինոնկարում նկարահանվելու համար: Այս կինոնկարը դեռևս չի հայտնվել էկրաններին: Կինոնկարի գլխավոր հերոսուհին Քեմերոն Դիասն է: 

 8  Դանիել Դեյ-Լյուիսը

Ինչ խոսք, Դանիել Դեյ-Լյուիսը թագավորական տեսք ունի: «Լինքոլն» կինոնկարում նա այնքան հմտորեն է մարմնավորել Ամերիկայի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կերպարը, որ նրան Օսկարի մրցանակ է շնորհվել:   

 9  50 Cent

50 Cent-ի երկրպագուները շատ անհանգստացան՝ կարծելով, թե 50 Cent-ն իրոք հիվանդ է, երբ ինտերնետում հայտնվեցին լուսանկարներ All Things Fall Apart (թարգմանաբար՝ Ամեն ինչ խարխլվում է) կինոնկարից, որտեղ նա քաղցկեղով հիվանդի դեր էր խաղում:

 10  Ռոբերտ Դաունի

Անգամ, եթե չեք հիշում 2008 թ.-ի «Արևադարձային ամպրոպ» (Thunder Storm) կինոնկարը, Դուք հազիվ թե մոռացած լինեք, որ Ռոբերտ Դաունին սևամորթի կերպարանքով էր հանդես գալիս:  

 11  Բրեդ Փիթ

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» կինոնկարի նկարահանման ժամանակ Բրեդ Փիթի դիմահարդարման վրա ծախսվում էր մինչև 5 ժամ: Ահա այդ երկարատև աշխատանքի արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել