Զարմանում եմ, երբ հայերի մի մաս բաժանվել է երկու ճամբարի ու պնդում են, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը սրտացավ են մեր ժողովրդի համար և մտահոգ են մեր երկրի ապագայով: Դրա համար հղումներ անելով պատմությանը` օրինակներ բերում մեր անցյալից:
Մոռացեք: Չկա նման բան: Նրանք բոլորն էլ մի սանրի կտավ են և առաջնորդվում են միայն իրենց շահերով: Հայաստանը ինչքան թույլ լինի, այնքան կառավարելի է:
Իմ տեսակետը հիմնավորելու համար օրինակ չեմ բերի պատմությունից, այլ մեր ներկայից, որը բոլորն են տեսնում:
Ես չեմ հիշում մի դեպք, որ Ռուսաստանի կամ արևմտյան երկրների իշխանությունները քննադատեն մեր կոռումպացված իշխանություններին և քրեաօլիգարխիկ տարրերին, երբ նրանք իրենց միլիոնները և միլիարդները պահում են այդ երկրների բանկերում կամ ներդրումներ անում: Չեմ հիշում մի դեպք, երբ պատժամիջոցներ կիրառեն և պարտադրեն, որ այդ գումարները վերադառնան Հայաստան:
Չեն անում, քանի որ այդ գումարները նպաստում են իրենց երկրների տնտեսությունների զարգացմանը, քանի որ այդ գումարները կորցնելու սպառնալիքի տակ են մեր իշխանությունները գնում զիջումների և ենթարկվում նրանց կամքին՝ ի վնաս մեր երկրի շահերի:
Այս իշխանությունները, ինչքան էլ ուզենան, միևնույն է, չեն կարողանալու հանդես գալ մեր պետության շահերից:
Այնպես որ, Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա հույսները դնողներին խորհուրդ կտամ հույսները կապել Հայաստանի հետ և ամեն ինչ անել, որ մեր երկիրը հզորանա և թուլացնի կախվածությունը դրսից, իսկ դրա առաջին քայլը պետք է լինի այս իշխանություններից ազատվելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/690825117655513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել