Tert.am-ը գրում է.

Գերմանական Spiegel թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու մասին, եթե Եվրահանձնաժողովի նախագահ դառնա Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Թերթի տեղեկություններով՝ Քեմերոնը հայտարարել է, որ Յունկերի նշանակումը կարող է ապակայունացնել իրավիճակը իր կառավարությունում, ինչն իր հերթին կարող է բերել ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությանը: Դաունինգ-սթրիթում այդ տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել:


Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը Յունկերին առաջադրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնին, հաղթել է տեղերի մեծամասնությունը մայիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններում: Կուսակցությունը ստացել է 751 աթոռից 213-ը:


Քեմերոնը և մի քանի այլ եվրոպացի առաջնորդներ իրենց բողոքն են հայտնել Յունկերի առաջադրման կապակցությամբ, որը ստացել է Անգելա Մերկելի աջակցությունը:


Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները, ԵՄ-ի ոչ պաշտոնական վեհաժողովում անցած շաբաթ Քեմերոնը հասկացնել է տվել, որ ցանկանում է, որպեսզի ԵՄ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնի մարդ, ով տրամադրված է բարեփոխումների: Քեմերոնը նախազգուշացրել է Մերկելին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրյուսելում հանդիպման ժամանակ, գրում է գերմանական թերթը՝ վկայակոչելով վեհաժողովի «մասնակիցներին մոտ կանգնած աղբյուրներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել