Ժողովուրդի զայրույթը հնարավոր պարտությունների մասին վերլուծություններ լսելով հասկանալի է: Ի վերջո, մեր երակներում երկու պատերազմների հաղթանակների թարմ արյունը կա: Բայց արդյո՞ք Արցախյան ազատամարտը կարողացանք ի նպաստ մեզ օգտագործել՝ պետական մակարդակով: Այս տարիների ընթացքում առաջինը, որ պետք է հզորանար, մեր արտաքին քաղաքականությունն էր: Բայց չեղավ դա: Ու երկու շատ պարզ օրինակ ունենք.

-Մոլդովայի օմբուցմեն Աուրելիա Գրիորիույի ելույթը ԱԺ-ում՝ հենց ՀՀ-ում: Սա նշանակում էր՝ շեշտակի նվաստացում՝ մի չնչին, ոչինչ չունեցող երկրի կողմից:

-Հաջորդը՝ կրկին՝ չնչին երկրի պրեզիդենտ:

Այս ամենի մասին արդյո՞ք չէր կարող մեր արտգործնախարարության նման կառույցն իմանալ նախապես: Կարծում եք՝ փ երկրի նախագահ ստանար նման նամակ ու մեր երկիրը չիմանար, դա ներելի՞ քայլ էր: Պատերազմում կանոններ չկան: Ու Ադրբեջանը լավագույնս օգտվում է դրանից: Այո, նա ամեն գնով նախ և առաջ նվաստացնում է: Որովհետև կարողանում է: Ուրեմն լավ, երեք պետության մեջ էնքան գործակալներ չունենանք, որ մի նամակի մասին անգամ չիմանանք... Ձիով գնացող հրովարտակից ժամանակին խաբար էին տանում-բերում: Բա հիմա՞: Բացի էն, որ մենք հիմա չունենք դաշնակից պետություն, մենք չունենք նաև ՛՛խոսնակ՛՛ պետություն, ինչպես Անգլիան՝ Ադրբեջանի, Գերմանիան՝ Թուրքիայի համար, կամ ավելի վատ՝ Ղազախստանն ու Մոլդովան... Պետությունները՝ խոսնակ: Էս մասին՝ հաջորդիվ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել