Footsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Սիոն քաղաքում 1-3 հաշվով պարտվեց Ալժիրի հավաքականին: Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ խաղում մեր ընտրանին, ինչպես ԱՄԷ-ի հետ խաղում, այս անգամ էլ 3 գոլ ընդունեց սեփական դարպասը, ճիշտ է, նախորդ խաղում 4 անգամ էին հայ ֆուտբոլիստները գրավել մրցակցի դարպասը, իսկ այսօր ընդամենը` մեկ անգամ: Սակայն այսօրվա մրցակիցը կարգով անհամեմատ բարձր էր նախորդից, և պատահական չէ, որ Բրազիլիայում հանդես գալու իրավունք է նվաճել: Այնպես որ` ալժիրցիներին գոլ խփելն այնքան էլ դյուրին գործ չէր: Իսկ որ 3 գոլ բաց թողնելը, շատ է, դա էլ վիճարկման առարկա չէ: Մեր պաշտպանությունն այս անգամ էլ համակարգված չգործեց` հաճախ պարզունակ սխալներ թույլ տալով: Պաշտպանական գծում նախորդ հանդիպման համեմատ ֆուտբոլիստների փոփոխություններ էին կատարվել, սակայն խաղային այդ դիրքն ավելի հուսալի չէր դառել: Սակայն եթե առաջին կեսում մեր պաշտպանությունում շատ բացիթող վիճակ էր, ապա ընդմիջումից հետո որոշ չափով այն կանոնավորվեց: Եվ այս դիտարկումը ոչ միայն այն պատճառով է, որ ընդմիջումից հետո մեր դարպասում գոլ չխփվեց: Կարելի է ենթադրել, որ դա հանդերձարանում Բեռնարդ Շալանդի անհրաժեշտ բացատրական աշխատանքի արդյունքն էր: Դրական կարելի է համարել, որ 2-րդ կեսում մենք փաստորեն գոլ խփեցինք, իսկ մրցակցին այդպիսի հնարավորություն չտվեցինք: Ստացվում է` մեր հավաքականը մեկ խաղակես խաղթել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ