Տաք-տաք (նախնական) հետևություններ մեր հավաքականի այսօրվա պարտությունից
1. Մարզիչ ունե՜նք: Հիմնավորում՝ Պապին կատարեց վերադասավորումներ, մի լավ «կլիզմեց» թմին՝ անտաղանդագույն ու սատկած առաջին խաղակեսի համար և էլի մի քանի հանգամանքներ:
2. Կաղում է փոխանցման կուլտուրան, տպավորություն է, որ երբեմն փոխանցումները կատարվում են քյոռեքյոռ՝ առանց նայելու խաղընկերոջ շարժին:
3. Պաշտպանությունը երբեմն ավելորդ խուճապի մեջ է ընկնում, դրանով պայմանավորված, անում գրեթե մանկական սխալներ:
4. Մխիթարյանը, ում շատ եմ հարգում և սիրում, այնուամենայնիվ, անփոխարինելի չէ: Յուրաքանչյուրի մոտ էլ կարող է չստացված խաղ լինել: Բայց երբ որ չի ստացվում Մխիթարյանի խաղը, հանգում է ամբողջ թիմի խաղը: Այսօր անհարկի շատ էին մեր Հենոյի սխալները:
5. Ապրի Սարկիսովը:
6. Նորայր Ասլանյան. հարգեցի: Եթե այսօր կար մեկը որ դաշտում կռիվ էր տալիս՝ նա էր: Երևի մենակ իրա վրա մի 4-5 խախտում արեցին՝ տուգանայինի մատույցներում: Դա ցուցանիշ է: Ափսոս, որ Արազը խաղադաշտում չէր այդ ժամանակ արդեն:
7. Ռումյան Հովսեփյանը, որ լավ հանդիպում անցկացրեց ԱՄԷ-ի դեմ, այսօրվա խաղում ուղղակի չէր երևում:
8. Մաուրոն միջակոտ տպավորություն թողեց:
9. Անկյուններինները մեր դարպասի մոտ դարձել են 11-մետրանոցից վտանգավոր: Ամոթ է:
Լավ, այսքանն առայժմ բավակւան է:
Հ.Գ. կարելի է նաև ասել, թե Ալժիրի համար երկրորդ խաղակեսում մոտիվացիան այն չէր, բայց դա հեքիաթ է: Իրականում երկրորդ խաղակեսում մենք տեսանք Հայաստանի մեր երազած հավաքականին ավելի մոտ թիմ, որի խաղի շնորհիվ հենց Ալժիրը արդեն էն չէր թվում, ինչ առաջին խաղակեսի 20 րոպեից հետո:
Լավ եղեք: Դեպի մեծ հաղթանակներ տանող ճանապարհին կարող են լինել և նման պարտություններ, կարևորը՝ կարողանալ նկատել սխալները, նվազեցնել դրանք: Սպասում եմ Գերմանիայի դեմ խաղին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել