Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում ընթացքող 2013թ. բյուջեի կատարողականի ժամանակ այսօր հաշվետվություն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեն Ասատրյանը: Նա մանրամասն անդրադարձավ բոլոր ծրագրերին և նշեց, որ նախորդ տարվա ընթացքում շարունակվել են կենսաթոշակային համակարգի բարեփոխումները և 2013թ. հունիս ամսից կենսաթոշակային համակարգի վճարումներն իրականացվում են նոր համակարգի միջոցով:
«Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքները հիմնականում միտված են եղել զբաղվածության նոր մոդելի կիրառմանը: Շուրջ 15 հազար անձ անցյալ տարի ընդգրկվել են զբաղվածության ծրագրերում, շատերը նաև պասիվ ծրագրերում, այս անգամ ցանկանում ենք նույն թվով մարդկանց հիմնականում ընդգրկել ակտիվ ծրագրերում»,-ասաց նա:
Նախարարը վստահեցրեց, որ արդյունքում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է:
Նախարարը տեղեկացրեց, որ ներդրվել է ծնունդների խրախուսման նոր համակարգ և պետական աջակցության ներդրման ծրագիր` երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



