Եթե ես վստահ լինեի, որ ՀՀԿ-ի ղեկավարների հայտարարությունները որեւէ արժեք ունեն եւ Արցախի հարցում տխրահռչակ Եվրասիական միություն մտնելուց Հայաստանը զիջումներ չի անելու՝ շատ էլ ուրախ կլինեի, որ Հայաստանը այդ միություն չի մտնի: Բայց քանի որ արդեն մի անգամ չէ, որ տեսել ենք, թե ոնց են ՍՍ-ի գործողությունները տարբերվում նույն իր բարձրաստիճան կուսակիցների հայտարարություններից (վերջին օրինակը՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին ՄՄ մտնելու մասին համաձայնագրի ստորագրումը), ինչպես նաեւ երկրի դե ֆակտո նախագահի՝ Հայաստան-Արցախի ազգային շահերը պաշտպանելու մոտիվացիայի իսպառ բացակայությունը (ի տարբերություն սեփական իշխանության՝ հարատեւությունը ապահովելու մոտիվացիայի), լուրջ մտահոգություն ունեմ, որ հերթական անգամ փաստի առաջ ենք կանգնելու եւ ՍՍ-ն Հայաստանի անունից համաձայնելու է մտնել Եվրասիական միություն «միջազգայնորեն ճանաչված սահմաններով»: Ի դեպ, այնքան թույլ է որ մի հատ չհամարձակվեց էլ հարցնել Նազարբաեւին՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններով» Եվրասիական միություն մտնելու պահանջը միայն Հայաստանի՞ն է վերաբերում (ակնարկելով Ռուսաստանին եւ Ղրիմը):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել