ArmnewsTV.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում Ալիեւի նամակը, որը հրապարակեց Նազարբաեւը, իրարանցում է առաջացրել Հայաստանի քաղաքական ու վերլուծական դաշտում: Նույնիսկ պնդումներ եղան, որ Եվրասիական միության անդամակցությունը Ղարաբաղի գինն է:
Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է և կշարունակի մնալ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար, ճիշտ այնպես, ինչպես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը կապ չունի արցախյան խնդրի հետ: Դրանով զբաղվում է Մինսկի խումբը:
Հայաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը նախօրեին եկել են համաձայնության, որ մինչեւ հունիսի վերջ կլուծվի Հայաստանի անդամակցության հարցը: Մնացած խնդիրները, ինչպես նախօրեին փոխարտգործնախարարն էր հայտարարել` տեխնիկական բնույթի են:
ՀՀԿ մամուլի խոսնակի կարծիքով` Ալիեւի նամակի շուրջ աժիոտաժ ստեղծելը անօգուտ է: Իսկ Հայաստանի իշխանությունը Արցախի շահերին հակառակ ոչ մի քայլ չի արել եւ չի անելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



