1in.am-ը գրում է.
Վրաստանի ոստիկանությունն այժմ ոչ մի քաղաքական ուժի չի պատկանում, այն ամբողջությամբ ապաքաղաքականացված է, ծառայում է միայն ժողովրդին և երկրին: Այս մասին Վրաստանում ոստիկանության օրվա կապակցությամբ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Trend-ը:
Վարչապետի խոսքերով` իր կառավարությունը իսպառ վերջ է տվել սեփական ժողովրդի վրա ոստիկանության կողմից բռնություն գործադրելուն:
«Այսօր ոստիկանությունը և պետությունը քաղաքացիների համար պաշտպանության երաշխավոր են դարձել: Սակայն նաև ցանկանում եմ, որ բոլորն իմանան`ով խախտի օրենքը և հանցագործություն գործի, խստորեն կպատժվի: Հենց այստեղ էլ պետք է ի հայտ գա ոստիկանների պրոֆեսիոնալիզմը: Հանցագործության դեմ պետք է այնպես պայքարել, որ ժողովուրդը հուսահատության գիրկը չընկնի, և չխաթարվի քաղաքացիների արժանապատվությունը: Մեր նպատակն է հանցագործության դեմ պայքարել միայն օրինական ճանապարհով` ինչպես դա վայել է քաղաքակիրթ երկրին, և այդպես հաստատել կարգը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:



